Կրակոցներ «Չեմպիոնս» սպորտ-բարի մոտ
Երեկ՝ ժամը 22:30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բուզանդի փողոցում գտնվող «Չեմպիոնս» սպորտ-բարի մոտից բերման են ենթարկել 25-ամյա Կամո Ու.-ին:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:30-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, նա հիշյալ բարում իրեն ուշ մոտենալու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել մատուցողի` 26-ամյա Տիգրան Ս.-ի և մենեջերի` 26-ամյա Աշոտ Ա.-ի հետ, այնուհետև իր ընկերոջը` Ռոբերտ Կ.-ին պատկանող «Ռեք» գազային ատրճանակով դուրս գալով բարի դիմաց` կրակոցներ է արձակել, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով բարի աշխատակիցների ու հաճախորդների նկատմամբ՝ վիճաբանել է նրանց հետ և տվել հայհոյանքներ:
«Ատրճանակը ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել