HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սողանքային իրավիճակ՝ ԱԺ-ի հարեւանությամբ

Քիչ առաջ քաղաքացիներից ահազանգ ստացանք, որ Ազգային ժողովի հարեւանությամբ՝ Դեմիրճյան փողոցում, ինչ որ շինարարական ընկերություն հերթական էլիտար շենքը կառուցելու համար հսկայական փոս է փորել: Փոսն այնքան մեծ է եղել, որ փողոցի որոշ հատված արդեն փլվել է: Սկսվել է սողանքային իրավիճակ:

Ազգային ժողովի տարածքում գտնվող Վերահսկիչ պալատի ղեկավարությունը տագնապի մեջ է, քանի որ մտավախություն ունեն, որ նշված շենքերը նույնպես կարող են վնասվել, քանի որ հողի հոսքը շարունակվում է:

Այժմ տարածքը ժապավեններով, արգելող այլ նշաններով փակել են, իսկ Դեմիրճյան փողոցի կեսը երթեւեկելի չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter