HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ նախագահի որդին հերքում է, որ վարում է ԱԺ-ի «Պրադոն»

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի որդին՝ վարչապետի օգնական Վարդան Նիկոյանը, «Հետքին» պարզաբանեց այսօր թերթերից մեկում հրապարակված այն լուրը, թե ինքն օգտվում է ԱԺ-ին պատկանող «Պրադո» ջիպից:

«Ես կառավարությունում ունեմ ծառայողական՝ 053 LL 50 պետհամարանիշի «Վոլգա 31» ավտոմեքենա: Ես ոտքով երբեք չեմ եկել կառավարություն: Ջրվեժից կառավարություն ուղիղ տրանսպորտ չկա, հակառակ դեպքում երբեմն աշխատանքի կգայի նաեւ հասարակական տրանսպորտով»,- ասում է Վարդան Նիկոյանը:

Նրա խոսքով՝ Սամվել Նիկոյանի ԱԺ նախագահ ընտրվելուց առաջ եւ հետո իր տրանսպորտային միջոցների փոփոխություն չի եղել:

Վարդան Նիկոյանն ասաց, որ համապատասխան հրամաններով կարող է ապացուցել, որ «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան կցված է իրեն եւ հենց այդ ավտոմեքենայից էլ օգտվում է: «Ես «Պրադոյի» հետ ընդհանրապես կապ չունեմ»,- ավելացրեց Վարդան Նիկոյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter