HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Նիկոյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ

Այսօր գումարված Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղեկացրել է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը։ Շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջինիս հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում և, որպես քաղաքապետի տեղակալ, առաջադրել է աշխատակազմի ֆինասական վարչության պետ Վահե Նիկոյանի թեկնածությունը։ Ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկել քաղաքապետի առաջարկությանը։

Մինչ այդ՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, ավագանու անդամներին քաղաքապետը հայտնել է նաեւ, որ ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրայր Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Օրենքով սահմանված կարգով՝ դիմումը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ավագանու անդամին կփոխարինի ավագանու անդամության թեկնածուների «Բարգաված Հայաստան» կուսակցուցյան ցուցակում հաջորդ թեկնածուն։

Օրակարգային հարցերի հետ կապված՝ Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է արժանացրել «Երևան քաղաքի ավագանու 2011 թ. դեկտեմբերի 23-Ի N 356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, գումար հատկացնելու և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» որոշման նախագծին։ Որոշմամբ նախատեսվում է տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին լրացուցիչ գումարներ հատկացնել մայրաքաղաքի քաղաքաշինական, ճանապարհաշինական, բնապահպանական, կոմունալ տնտեսությանը, արտաքին լուսավորությանն առնչվող և մի շարք այլ ծրագրերի։ Նույն որոշմամբ ավագանին  հավանության է արժանացրել ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» որոշման նախագծը։

Երևանի քաղաքապետարանի աշխատանքների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է արժանացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների մասին որոշման նախագիծը։ Որոշման ընդունումը, ըստ աշխատակազմի ֆինանսական վարչության պետի, Երևանի 2012 թվականի բյուջեով նախատեսված ծախսերում փոփոխության անհրաժեշտություն չի առաջանում:

Հաշվի առնելով ՀՀ ժողովրդական արտիստ, «Բարեկամություն» համույթի հիմնադիր և ղեկավար Նորայր Մեհրաբյանի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Գևորգ Հակոբյանի ունեցած վաստակը պարավեստի և երգարվեստի բնագավառներում՝ Երևանի ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է վերջիններիս Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին որոշումը։

Արտահերթ նիստում Երևանի ավագանին հստատել է նաև Երևանը և Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter