HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնորհակալագրեր և ոսկե մեդալ՝ «Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի 50-ամյակի առթիվ

«Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50 ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ինստիտուտի ներկայացուցիչների և նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր Կառլեն Ադամյանի հետ:

Երևանի քաղաքապետը ընդգծել է, որ հանդիպմանը ներկա բժիշկներից շատերը նաև ինստիտուտի հիմնադիրներն են, ովքեր իրենց կյանքը նվիրել են բժշկագիտության այդ ուղղության զարգացմանը և իրենց մատուցած որակյալ ծառայություններով բնականոն կյանքի վերադարձրել հազարավոր մարդկանց:

«Շնորհավորում եմ ձեզ և շնորհակալություն հայտնում ձեր նվիրական աշխատանքի համար: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Կառլեն Ադամյանին, ինչպես ինստիտուտի հիմնադրման 50, այնպես էլ ծննդյան 75 ամյակի կապակցությամբ, ձեզ ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյանք և որ ձեր խորհուրդներով միշտ լինեք ինստիտուտի կողքին: Վստահ եմ, որ ձեր փորձառությունը ձեր ավելի երիտասարդ գործընկերներին և նոր սերնդի ներկայացուցիչնրին շատ է անհրաժեշտ»,- նշել է Տարոն Մարգարյանը և վստահեցրել, որ քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցել ինստիտուտին:

Առողջապահության համակարգում երկարատև, բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար «Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:

Հայկական բժշկության, մասնավորապես սրտաբանության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար «Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի 50 ամյակի, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ`ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter