
Լեռնագնացների հայկական թիմը կբարձրանա իրանական Դեմավենդ լեռը
Հունվարի 24 - ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ուժեղագույն թիմը` 4 լեռնագնացներ, կմեկնեն Իրան, բարձրանալու համար վերջինիս ամենաբարձր լեռնագագաթը ` Դեմավենդ ( 5671 մ ), որտեղ փորձելու են կատարել աննախադեպ ձմեռային վերելք:
Հունվարի 25-28 Իրանում անցկացվող հեղինակավոր միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունքը Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի լեռնագնացները ձեռք են բերել 2011թ. ընթացքում կատարած իրենց մի շարք հաջող վերելքների շնորհիվ:
Մրցաշարին մասնակցելու են շուրջ 25 երկրների 200 լեռնագնացներ: Վերջին 10 տարիների ընթացքում միջազգային ոչ մի մրցաշարի Հայաստանը երբևե թիմային մասնակցություն չի ունենցել:
Թիմի կազմը
1. Անտուան Անանյան
2.Գարեգին Ունուսյան
3. Լևոն Մովսիսյան
4. Հովհանես Մարտիրոսյան
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա
Մեկնաբանել