
Կադրային փոփոխություններ՝ Լոռու մարզի ոստիկանական համակարգում
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը: Նրա փոխարեն քննչականի պետի պաշտոնում նշանակվել է հատկապես կարևորագույն գործերով վարչության բաժնի պետի տեղակալ Թաթուլ Շուշանյանը:
Ոստիկանապետի հրամանով կադրային փոփոխություն է տեղի ունեցել նաև ոստիկանության Վանաձորի բաժնում. բաժնի պետ Սերգո Ավետիսյանն ազատվել է պաշտոնից և վերանշանակվել Ապարանի բաժնի պետի պաշտոնում, իսկ Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանը տեղափոխվել և վերանշանակվել է ոստիկանության Վանաձորի բաժնի պետ: Այս տեղեկությունները հաստատեց նաեւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել