HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխա ստրուկները շոկոլադի թաքնված գինն են

Բոլորոն էլ շոկոլադ սիրում են, բայց հազարավոր մարդկանց համար շոկոլադը ստրուկ դառնալու պատճառ է: Շոկոլադե սալիկն «առաջանում է» Արևմտյան Աֆրիկայի կակաոյի պլանտացիաներում աճող բույսից, իսկ այդ բերքը հավաքողները հաճախ երեխաներ են: Նրանցից շատերը ստրուկ են մի համակարգի ձեռքում, որն արտադրում է գրեթե բոլորի կողմից սպառվող ու սիրված շոկոլադ:

CNN-ը հետաքննություն է անցկացրել աշխարհում կակաո արտադրող ամենամեծ երկրի՝ Կոտ Դ'Իվուարի սրտում և պարզել ցնցող փաստեր: Չնայած բոլոր խոստումներին, որ մեկ տասնամյակ առաջ տվեց շոկոլադի համաշխարհային արդյունաբերությունը, դեռևս կան երեխա ստրուկներ, որոնք հավաքում են կակաոն: Այդ երեխաներից ոմանք երբեք շոկոլադ չեն կերել, իսկ ոմանք էլ նույնիսկ չգիտեն, թե ինչ է նշանակում «շոկոլադ» բառը:

«Շոկոլադի երեխա ստրուկները» վավերագրական ֆիլմում CNN-ը բացահայտել է մարդկանց թրաֆիքինգով զբաղվող ցանցի և ֆերմերների, որոնք օգտագործում են մանկական աշխատուժը, որպեսզի շոկոլադի արդյունաբերությունը կարողանա ցածր գներ առաջարկել իր սպառողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter