Այրված դիակի ինքնությունը պարզվել է. 22-ամյա Մարի Դավթյան
Այսօր՝ ժամը 12:00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում կնոջ դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է անձը չպարզված կնոջ այրված դիակ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ դիակի ինքնությունը պարզվել է` Գյումրիի բնակիչ, 1990 թ. ծնված Մարի Զավենի Դավթյան:
«Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել