137.7տ տեխնիկական աղ եւ 352.7 խմ ավազ. Երեւանի փողոցներն ու մայթերն անցանելի են
Երեւանում տեղացած ձյան հետեւանքները վերացնելու նպատակով վաղ առավոտից վարչական շրջանների և համապատասխան կառույցների կողմից աշխատանքներ են տարվել ճանապարհների անցանելիությունն ապահովելու ուղղությամբ:
Մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար հունվարի 20-ին օգտագործվել է 137.7տ տեխնիկական աղ եւ 352.7 խմ ավազ, գործի է դրվել 99 հատուկ մեքենամեխանիզմ:
Հնարավոր առատ տեղումների դեպքում կօգտագործվի հավելյալ տեխնիկա եւ կձեռնարկվեն անհրաժեշտ այլ միջոցառումներ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել