Նոր ոստիկանական հենակետ Խանջյան փողոցում
Այսօր Երևան քաղաքի Խանջյան փողոցի 16/1 հասցեում բացվել է ոստիկանական նոր հենակետ, որը ներառվել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի հաշվեկշռում:
Բացման արարողությանը ներկա է եղել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:
Ոստիկանական հենակետը հնարավորություն կընձեռի խորհրդատվական և տեղեկատվական բնույթի ծառայություններ մատուցել քաղաքացիներին, մոնիթորինգ իրականացնել, սպասարկվող տարածքի առանձին հատվածներում՝ տեսադիտման սարքերի միջոցով, համակարգված անցկացնել արտաքին ծառայությունն «Օղակաձև զբոսայգու» և «Վերնիսաժի» տարածքում, տեղում ապահովել հանցագործությունների և այլ իրավախախտումների մասին հաղորդումների գրանցումը, ապահովել սպասարկվող տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի արագ արձագանքումը և այլն:
Ոստիկանական հենակետում իրականացվելու է շուրջօրյա ծառայություն: Այս մասին նշված է ոստիկանության լրատվության վարչության տարածած հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել