HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանդիպել է ԵՊՀ ուսանողներին

Կառավարության ղեկավարն այսօր այցելել է Երևանի պետական համալսարան և հանդիպել ուսանողների հետ: Տիգրան Սարգսյանն ուսանողների հետ խոսել է նրանց հուզող խնդիրների, մասնավորապես՝ կոռուպցիայի մասին: Վարչապետն առաջարկել է ներկայացված խնդիրների լուծման համար համատեղ քննարկումներ կազմակերպել. «Այս հանդիպումը կարևոր է այն առումով, որ դուք կլսեք, կտեսնեք ու կզգաք, թե ինչպես եմ ես մտածում այն հարցերի շուրջ, որոնք մտահոգում են ձեզ»: 

Վարչապետը ժամանակակից հասարակության ձևավորման հարցում կարևորել է աշխարհն ամբողջականորեն ճանաչելու կարողությունը. «Կարևոր է հասկանալ, թե ժամանակակից աշխարհն ինչ օրինաչափություններով է զարգանում, և ինչպիսի հասարակություն է անհրաժեշտ ձևավորել, որ այդ աշխարհում մրցունակ լինենք»:

Տիգրան Սարգսյանը նաև նշել է. «Հայաստանի ապագան պայմանավորված է նրանով, թե այս լսարանում ինչ մտածողություն է տիրում: Եթե մենք իմանանք դա, կարող ենք ասել, թե ինչպիսին կլինի մեր ապագան»:
Անդրադառնալով կոռուպցիայի տարածվածության հարցին՝ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ վերջինիս հաղթահարումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ համընդհանուր համոզմունք ձևավորվի, որ կաշառակերությունը չարիք է. «Չափազանց կարևոր է, որ ուսանողները ցանկություն ունենան մասնակցել հակակոռուպցիոն շարժմանը»:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը ներկայացրել է ուսանողների առաջարկությունների փաթեթը` ուղղված կաշառակերության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: 

Այնուհետև, ինչպես տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից, տեղի է ունեցել վարչապետի և ուսանողների հարցուպատասխանը, որի ընթացքում արծարծվել են ուսանողությանը հետաքրքրող մի շարք հարցեր:

Մեկնաբանություններ (1)

lll
Mardkanc lriv himari texa texa drel es varchapety, arajin kasharakery inqn e ev ir dzevavorac sanikneri amboxy. Hetrakan qaxaqakan gorchi manipuliative qailery.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter