HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաքունցի հայտարարությունը զարմացրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հունվարի 20-ի հայտարարության վերաբերյալ

ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի և ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հունվարի 19-ի մամուլի ասուլիսի ժամանակ զինվորական դատախազի կողմից ներկայացրած 2011թ. Զինված ուժերում մահվան ելքով դեպքերի վիճակագրության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զարմանք է առաջացնում:

2011թ. Զինված ուժերում գրանցված մահվան ելքով 36 դեպքերը զինվորական ծառայության անցնելու հետ կապված դեպքերն են, որոնց վերաբերյալ պատշաճ ժամկետներում հանրությունը տեղեկացվել է: Այստեղ հարկ է նշել, որ եթե որևէ զինծառայող ավտովթարի է ենթարկվում արձակուրդի ընթացքում կամ հանկարծամահ լինում, ապա աշխարհի որևէ երկրում այդ մասին պաշտպանական գերատեսչությունը մամլո հաղորդագրություններ չի տարածում: Կամ եթե Զինված ուժերի որևէ զորամասում արտակարգ պատահար լինելուց մի քանի րոպե հետո որևէ լրատվամիջոց կարող է չճշտված տեղեկատվություն տարածել, ապա պաշտպանության նախարարությունը այդ տեղեկատվությունը տարածում է նախնական տվյալները ճշգրտելուց հետո միայն, ինչը թերևս հիմք է հանդիսացել իրավապաշտպան այդ կազմակերպությանը կարծելու, թե պաշտպանության նախարարությունը որոշ դեպքերում տեղեկատվության սկզբնաղբյուր չէ հանդիսացել:

Ինչ վերաբերում է այդ կազմակերպության հնչեցրած 39 մահվան դեպքերին, ապա այդ թիվը ստացվել է դասակարգման սեփական չափորոշիցներից ելնելով, որի պատասխանատվությունը կրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter