HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». ո՞վ է «փորում» վարչապետի տակը

Երեկ վերջին շրջանում հանրությանը բավականին հայտնի երբեմնի երիտասարդ Հանրապետական Անդրանիկ Նիկողոսյանին պատկանող կայքերն անձնական վիրավորանքով լի հոդվածներ էին հրապարակել վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին: Ինքն իրեն «մեդիամագնատ» հայտարարած Անդրանիկ Նիկողոսյանը հանրությանը ներկայանում է տարբեր «գաստրոլներով», Արարատի մարզպետ դառնալու անթաքույց ցանկությամբ եւ այլն:

Այդ առիթով անգամ իրեն պատկանող կայքերից մեկում գրել էր, թե իր նկատմամբ իբր մահափորձ է եղել: Անդրանիկ Նիկողոսյանի վերջին ակնառու նախաձեռնությունն էլ Հայաստանում «Պուտին» ակումբի հիմնադրումն էր:

Իսկ վարչապետի դեմ սկսած նրա արշավն, ըստ «Առավոտի» աղբյուրի, «անկեղծ պոռթկում» շարքից չէ, այլ ուղղորդվում է նախկին բարձրաստիճան մի պաշտոնյայի կողմից, ում վարչապետ դառնալու ցանկությունները «մնացին փորում»: Քանի որ վարչապետ դառնալու ցանկություն շատերն ունեին ու դեռ ունեն՝  «Առավոտը» հետաքրքրվեց, թե ում մասին է խոսքը, ինչին ի պատասխան՝ աղբյուրը խոստացավ առաջիկայում ավելի մանրամասն տեղեկություն ներկայացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter