HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ավտոն տվին Մխեյանին

ՀՀԿ-ական որոշ պատգամավորների շրջանում երեկ քննարկվում էր Աժ նախագահ Սամվել Նիկոյանի քայլերից եւս մեկը: Ըստ պատգամավորների՝ նա ԱԺ դեռեւս գործող աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի մեքենան՝ «Տոյոտա քեմրին», տվել է Գագիկ Մխեյանին՝ երգչուհի Սոֆի Մխեյանի հորը, ում Ղարիբջանյանի փոխարեն նշանակել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար:

Ղարիբջանյանն արդեն արձակուրդում է եւ առաջիկայում այլ աշխատանքի է անցնելու ԱԳՆ-ում: ՀՀԿ-ական պատգամավորները, երբ տեսել են 007 00  01 պետհամարանիշներով մեքենան, կարծել են թե Ղարիբջանյանն է արձակուրդից վերադարձել, բայց խիստ զարմացել են, երբ տեսել են՝ դրանից Մխեյանն է իջնում: Մխեյանին սպասարկող 31-ն էլ ուղարկել են Աժ գարաժ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter