HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». նրանց կերածն ի՞նչ պիտի լինի

Անդրադառնալով մի քանի օր առաջ «Նիկո» կահույքի սրահի հարեւանությամբ հնչած կրակոցներին՝ Երեւանի ոստիկանապետ ներսես Նազարյանը հայտարարել է, թե «սրան «բեսպրեդել» ասել չի կարելի, որովհետեւ նրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում»:

«ՉԻ» - Փաստորեն, ըստ պրն Նազարյանի, կարեւորը ոչ թե կատարված հանցագործությունն է, այլ այն, թե ովքեր են կատարողները: Այ, եթե օրը ցերեկով իրար վրա կրակողները հայտնի արվեստագետներ լինեին, անվանի մտավորականներ կամ հանցաշխարհի հեղինակություններ, դա ուրիշ բան, բայց այդ ջահելներն իրենցից ի՞նչ են ներկայացնում, որ անհանգստանանք ու անունը դնենք «բեսպրեդել»:

Ի դեպ, պրն Նազարյանը հաստատ տեղյակ է, որ եւ «Կալաշնիկովի» ավտոմատի, եւ «Մակարովի» ատրճանակի, եւ, ընդհանրապես, «մեր երեխաների կողմից օգտագործվող բոլոր զինատեսակների գնդակների թռիչքի արագությունն ու հարվածային ուժը նույնն է՝ անկախ նրանից, թե ինչ է իրենից ներկայացնում կրակողը եւ ինչ նկատառումներով է կրակում:

Իսկ «բեսպրեդելը» հենց այն է, երբ նույնիսկ ուսանողներն են կրակում: Թե չէ սովորական կրիմինալ ամեն տեղ էլ կա:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter