HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկիմաստ սահմաններ» ցուցահանդեսը Վիեննայում

Վիեննայի «KulturKontakt Austria» կենտրոնի ցուցահանդեսային համալիրում ներկայացվել է հայ արվեստագետներ Կարինե Մացակյանի, Մհեր Ազատյանի եւ Կարեն Ալեքյանի նկարների ցուցահանդեսը` «Ambiguous Boundaries» (Երկիմաստ սահմաններ) վերնագրով: Ցուցահանդեսը կընթանա մինչեւ փետրվարի 24-ը:

Ցուցահանդեսն իրականացվել է Ավստրիայի կրթության, արվեստի եւ մշակույթի դաշնային նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվող «Artist in Residence» ծրագրի շրջանակներում եւ «KulturKontakt Austria» կենտրոնի աջակցությամբ:

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Ավստրիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, ավստրիացի արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter