HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցներդրումների երրորդ ծրագիրն ավարտվում է

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի Համաշխարհային բանկի թիմի ղեկավար Իվան Դրաբեկին` ՀԲ երեւանյան գրասենյակի պատասխանատուների ուղեկցությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Քննարկվել են Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր: Երկուստեք նշվել է, որ ՀԲ -ի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերն իրականացվել են հաջողությամբ եւ նպաստել մարզերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը: Երրորդ ծրագիրն ավարտվում է այս տարի, եւ կողմերը, կարեւորելով դրա շարունակականության ապահովումը, քննարկել են ՀՍՆՀ-Համաշխարհային բանկ գործակցությամբ հետագա ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Նշվել է, որ ՀՀ կառավարության կողմից ծրագիրը շարունակելու վերաբերյալ համապատասխան հայտ արդեն ներկայացվել է ՀԲ-ին, եւ ներկայումս քննարկվում են ֆինանսավորման մեխանիզմները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀԲ պատասխանատուների հետ առաջիկա քննարկումների ժամանակ կհստակեցվեն այդ մեխանիզմները: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter