HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստ

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի երեկվա նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քննարկվել եւ հաստատվել է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2011թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ ՊՈԱԿ-ի 2012թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշվի նախագիծը: Ընդամենը եկամուտները ծրագրված է 423,5 մլն դրամ` նախորդ տարվա 339 մլն դրամի դիմաց: Որոշվել է, որ նախահաշվում հետագայում կատարվելիք փոփոխություններն այսուհետ նույնպես կհաստատվեն խորհրդի կողմից: Անդրադարձ է եղել նաեւ համապատասխան համայնքային բյուջեներ փոխանցվող գումարների չափին: Արձանագրվել է, որ ՊՈԱԿ-ի եւ համայնքների միջեւ պարտավորությունների ծավալները սահմանվեն փոխադարձ ակտերով:

Խորհուրդն անդրադարձել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից ՊՈԱԿ-ում 2008-2010թթ. եւ 2011թ. ֆինանսական գործունեության ստուգման արդյունքներին: Նման առաջարկով անցած տարի ֆինանսների նախարարությանն էր դիմել խորհուրդը: Բնապահպանության փոխնախարար Ս. Պապյանը ներկայացրել է ստուգումների արդյունքում արված առաջարկները` տեղեկացնելով, որ բնապահպանության նախարարի հանձնարարականով արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ` նկատված թերությունները շտկելու համար:

Նիստում քննարկվել են նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հողամասերի վարձակալությանն առնչվող հարցեր: Խորհրդի նախագահ Ա. Գեւորգյանը հանձնարարել է ՊՈԱԿ-ի տնօրենին երկշաբաթյա ժամկետում ներկայացնել վերակնքման ենթակա եւ իրավական առումով խնդիրներ չունեցող վարձակալության պայմանագրերի ցանկը: ՊՈԱԿ-ը կգույքագրի նաեւ խնդրահարույց պայմանագրերը, որոնց ցանկը եւս կներկայացվի խորհրդին` քննարկման համար: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter