Հայտարարվել են «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» շարադրությունների և «Լեզուն հայրենիք է» էսսեների մրցույթներ
Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» թեմայով շարադրությունների և «Լեզուն հայրենիք է» թեմայով էսսեների մրցույթներ:
Մրցույթներն ունեն աննախադեպ մրցանակ. հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակներում արտերկրում իրականցվող միջազգային որևէ ծրագրի:
«Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» մրցույթին մասնակից դպրոցականները պետք է ներկայացնեն այդ թեմայով շարադրություն (նվազագույն ծավալը՝ 500 բառ կամ 1.5 էջ): Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների աշակերտները:
«Լեզուն հայրենիք է» մրցույթին մասնակից ուսանողները պետք է ներկայացնեն այդ թեմայով էսսե (նվազագույն ծավալը՝ 500 բառ կամ 1.5 էջ): Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
Աշխատանքներն ընդունվում են մինչև փետրվարի 10-ը ներառյալ: Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը:
Աշխատանքներին կից անհրաժեշտ է ներկայացնել մասնակցի անձնագրի պատճեն, մասնակցի մեկ լուսանկար, մասնակցի հասցեն և հեռախոսահամարը, դպրոցի անվանումը, համարը և դասարանը կամ բուհի անվանումը, ֆակուլտետը և կուրսը:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրինություն (հասցեն՝ Տերյան փ. 42/1, հեռ.՝ 52 12 22, 58 33 35) կամ [email protected] էլ. հասցեով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել