Ապօրինի ծառահատում
Երեկ՝ ժամը 15:00-ին, ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Սևան ազգային պարկի» «Ախթամարի» տեղամասի անտառահատվածում ապօրինի ծառահատում է կատարվել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը գիշերը՝ ժամը 23:10-ին, բերման են ենթարկվել Ծովագյուղի բնակիչներ, 1990 թ. ծնված Թովմաս Թ.-ն և նրա հասակակիցներ Զավեն Թ.-ն, Արտակ Խ.-ն և Վահագն Թ.-ն, որոնք հունվարի 18-ին՝ ժամը 13:00-ից մինչև ժամը 14:00-ն ընկած ժամանակահատվածում նշված անտառահատվածում ապօրինի հատել են 10 սոճի:
«Թովմաս Թ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք սղոցը և կացինը: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել