HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան փախցրել և մասնատել է

Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին: Ոստիկանության ծառայողները երկու օր անց ավտոմեքենան թալանված վիճակում հայտնաբերել էին Աշտարակ քաղաքից Օշական գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին` «Մաշտոցի տառեր» հուշարձանի մոտ:

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ երեկ բերման է ենթարկվել 30-ամյա Միքայել Մարկոսյանը. նա խոստովանել է, որ նշված ավտոմեքենան փախցրել է ինքը` գողանալով 4 անիվները, մարտկոցն ու գազի բալոնը:

«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter