HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղմ պատիժ մարդկանց վաճառքի համար

Սամվել Պողոսյան

«Ես Դուբայում իմացա, որ խանութում չեմ աշխատելու, այլ պիտի զբաղվեմ մարմնավաճառությամբ: Մարինեի պահանջով այցելում էի «Ալ Հարմուդ» հյուրանոցում ապրող տարբեր ազգության հաճախորդների, որոնց հետ ունենում էի սեռական հարաբերություններ: Ես ընկել էի անելանելի վիճակի մեջ. անձնագիրս Մարինեի մոտ էր, ես Դուբայում ծանոթ չունեի, լեզու չգիտեի, գումար էլ չունեի գոյությունս պահպանելու համար: Քանի որ լեզու չգիտեի, իմ հետ գալիս էր Մարինեն, հաճախորդի հետ խոսում էր, ինձ ասում, թե ինչքան պիտի մնամ հետը ու ինչքան փող պիտի վճարի, հետո էլ էդ փողը բերում, տալիս էի Մարինեին»,-Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ պատմել է Ա. Զ.-ն: 2003թ. ապրիլի 7-ից մինչեւ օգոստոսի 20-ը նա Դուբայում Մարինե Պողոսյանի ղեկավարությամբ զբաղվել է մարմնավաճառությամբ:

2005թ. հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր' Ժորա Վարդանյան) Մարինե Պողոսյանին դատապարտել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, չնայած ՀՀ գլխավոր դատախազությունը, մեղադրանք առաջադրելով «Մարդկանց առեւտուր» հոդվածով (ՀՀ Քր.օր. 132 հոդվածի 1-ին մաս), առաջարկել էր նրան ազատազրկել 3 տարի ժամանակով:

2001թ. Մարինե Պողոսյանն իր խնամքի տակ գտնվող անչափահաս դստեր կարիքները հոգալու համար աշխատելու է մեկնել հորեղբոր աղջկա' Արմինե Պողոսյանի մոտ, որը Արաբական Միացյալ Էմիրություններում զբաղվում էր մարմնավաճառությամբ: Հետո որոշել է Հայաստանից տարբեր աշխատանքներ կատարելու պատրվակով բարետես կանանց տանել Դուբայ, կազմակերպել նրանց մարմնավաճառությունն ու խոշոր գումարներ վաստակել: Մարինեն իր քրոջ ամուսնուն' Վարդան Միքայելյանին, որն այն ժամանակ թիվ 2 (Գումի) շուկայում կարտոֆիլ էր վաճառում, խնդրել է աղախին, ծեր կամ երեխա պահելու աշխատանք փնտրողներ գտնելու դեպքում իրեն տեղյակ պահել: Վ. Միքայելյանն էլ աշխատանքի մասին ասել է շուկայում սուրճ վաճառող Մարոյին: Մարոյի աղջիկն էլ' Ա. Զ.-ն, համաձայնել է գնալ Դուբայ: «Ես բաժանված եմ ամուսնուցս ու իմ խնամքի տակ ունեմ մի աղջիկ: Շատ վատ վիճակում էինք ապրում, ես էլ համաձայնեցի գնալ Դուբայ' խանութում աշխատելու: Ֆաքսով Մարինեին ուղարկեցի անձնագրիս տվյալները, Մարինեն վիզա բացեց իմ համար, ու գնացի խանութում աշխատելու»,-ցուցմունքում գրել է 26-ամյա Ա.-ն: Դուբայում Ա.-ին դիմավորել եւ հյուրանոց է տարել Մարինեն, որին Ա.-ն ընհանրապես չի ճանաչել: Հյուրանոցի ադմինիստրատորին ցույց տալու պատրվակով Մարինեն վերցրել է Ա.-ի անձնագիրն ու չի վերադարձրել: Փոխարենը պահանջել է զբաղվել մարմնավաճառությամբ եւ վերադարձնել իրեն Դուբայ բերելու համար ծախսված 7 հազար դոլարը:

«Ես անընդհատ բողոքում էի, թե ինչի ինձ խաբեց ու խանութում աշխատելու համար բերեց այստեղ, անձնագիրս էի ուզում, բայց չէր տալիս, պահանջում էր գումարը վերադարձնել: Էդ 5 ամիսների ընթացքում մամայիս 400 դոլար է ուղարկել միայն, իսկ ես այնտեղ աշխատել եմ մոտ 5000 դոլար»,-պատմել է Ա.-ն: 2003թ. հուլիս ամսին, երբ Մարինեն բացակայել է հյուրանոցից, Ա.-ն զանգահարել է մորը' Մարոյին, եւ պատմել, թե ինչ է տեղի ունեցել: Ա.-ի մայրը գնացել է Վարդանենց տուն ու պահանջել անմիջապես աղջկան ետ բերել: Վարդանի պահանջով Մարինեն Ա.-ին ետ է ուղարկել Հայաստան: «Մամաս որ տենց բան էր պահանջել, ես մի 10 օր էլ տոմսիս փողի համար աշխատեցի, հետո Մարինեն ինձ ուղարկեց Հայաստան' ինձ տալով ընդամենը 10 դոլար: Ես եկա Հայաստան, բայց չգնացի ոստիկանություն, որովհետեւ ամաչում էի ասել, թե ինչով եմ զբաղվել Դուբայում»,-քննիչին պատմել է Ա.-ն:

2005թ. ապրիլին, երբ Մարինե Պողոսյանը Հայաստանում է եղել, Ա.-ի մայրը համոզել է աղջկան եղածի մասին պատմել ոստիկանությանը: Չնայած Ա. Զ.-ն ասում է, որ ինքը մոտ 5000 դոլար է աշխատել Դուբայում ու տվել Մարինե Պողոսյանին, դատավարության ընթացքում Ա.-ն ոչ մի գումար չի պահանջել նրանից:

Հարցաքննության ժամանակ Մարինե Պողոսյանը խոստովանել է, որ կախյալ վիճակի մեջ դնելով Ա.-ին' հարկադրել է զբաղվել պոռնկությամբ, եւ իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության մարդկանց թրաֆիկինգի եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ավագ դատախազ Արմեն Բոշնաղյանն առաջարկել է նրան ազատազրկել 3 տարի ժամանակով: Դատարանը, հաշվի առնելով, որ Մարինե Պողոսյանը զղջում է իր արածի համար, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, նախկինում դատապարտված չէ եւ իր խնամքի տակ ունի անչափահաս դուստր, վճռել է նրան դատապարտել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամանակով:

Մեկնաբանություններ (2)

Andranik
Dubai kyanken lrev sute. Serele khapvac hay aghjekner, chvakhenak yrbek. yes orenken shat lav getem havatacek ents yev harcrek voryve eravabanec. Ovker vor erok khapvacen sut khostumnerov yev sut ashkhatankov karoghen eranc pashpanel yev voj me orenk che datapartelu erenc, ays orenken bolor yrkernerumel nuynne. Ayd mamarozanere surje mej kam hyute mej knelu degh acek, yrb nrank knecen duk tser passporten yev gumaren vercrek yev pakhchek depe Hayastan, sa amenec lav tarberakne azatvelu hamar ayd anasunere tserkec, mek vakhena kaj yghek yev heshek Astcun, yes vstaem vor duk kazatvek ayd tagardec. Uresh tarberak chunek yte uzumek Hayrenek veradarnak tser yrekhanere yev untaneke mot. Khndrumem kaj yghek chvakhenak, Astvac tsez pahapan.
Andranik
Serele khapvac hay aghjekner, chvakhenak yrbek. yes orenken shat lav getem havatacek ents yev harcrek voryve eravabanec. Ovker vor erok khapvacen sut khostumnerov yev sut ashkhatankov karoghen eranc pashpanel yev voj me orenk che datapartelu erenc, ays orenken bolor yrkernerumel nuynne. Ayd mamarozanere surje mej kam hyute mej knelu degh acek, yrb nrank knecen duk tser passporten yev gumaren vercrek yev pakhchek depe Hayastan, sa amenec lav tarberakne azatvelu hamar ayd anasunere tserkec, mek vakhena kaj yghek yev heshek Astcun, yes vstaem vor duk kazatvek ayd tagardec. Uresh tarberak chunek yte uzumek Hayrenek veradarnak tser yrekhanere yev untaneke mot. Khndrumem kaj yghek chvakhenak, Astvac tsez pahapan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter