HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհում բանտարկված է 154 լրագրող

2012 թ. իր մասնագիտական պարտականությունները կատարելիս սպանվել է 2 լրագրող: Սիրիայում սպանվել են ֆրանսիական France 2 հեռուստաընկերության լրագրող Ժիլ Ժակյեն և Սիրիայի Al-Thawra պետական թերթի խմբագիր Շուկրի Ահմեդ Ռաթիբ Աբու Բուրգուլը:

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ 2012թ.-ին աշխարհում բանտարկված է մնում 154, լրատվամիջոցների 9 աշխատակից և սոցիալական ցանցերում ակտիվ գործող 124 մարդ:

Բանտարկված լրագրողներն ամենից մեծ թիվ են կազմում Էրիթրեայում (34 լրագրող), որին այս ցուցանիշով հաջորդում են Չինաստանը (30 լրագրող), Իրանը (26 լրագրող), Սիրիան (11 լրագրող), Ուզբեկստանը (10 լրագրող), Եթովպիան (7 լրագրող), Բիրման (6 լրագրող) և Թուրքիան (6 լրագրող):

Ընդհանուր առմամբ՝ իր մասնագիտական գործունեության արդյունքում այս պահին բանտարկված լրագրողներ կան աշխարհի 26 երկրում: Ամենից տևական ժամանակ անազատության մեջ է լիբիացի լրագրող Աբդուլլա Ալի Ալ-Սանուսի Ալ-Դարաթը. նա բանտարկված է 1973 թ.-ից: Հայտնի չէ, թե որտեղ է նա պահվում և արդյոք ո՞ղջ է: Հաջորդը չինացի Լին Յուպինգն է, ով անազատության մեջ է 1983 թ.-ից:

2012թ. ինտերնետում ակտիվ գործելու արդյունքում բանտարկված ամենից շատ մարդիկ կան Չինաստանում (68 մարդ): Հաջորդում են Իրանը (20 մարդ), Վիետնամը (18 մարդ) և Սիրիան (8 մարդ): Այդ ցուցակում տեղ է գտնել նաև Ադրբեջանը: Այս երկրում 2011թ. մարտից անազատության մեջ է պահվում բլոգեր Բախտիյար Հաջիևը, որը տեղեկացրել է, որ ձերբակալության օրվանից բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնությունների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter