Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին
Ապրիլի 8-ին Կիեւում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Ուկրաինա կմեկնի Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կանդրադառնան ԱՊՀ ձևաչափում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:
Արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ նախատեսվում է քննարկել նաեւ մի շարք փաստաթղթերի նախագծեր, որոնց դրույթների իրականացումը միտված է լրացուցիչ ազդակ հաղորդելու ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարությամբ մինչեւ 2020թ. նախատեսված գործառույթների ապահովմանը, ինչպես նաև տարբեր բնագավառներում ԱՊՀ անդամ երկրների համագործակցությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել