HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական ռազմակայանները Հարավային Կովկասում

Անկախ պետությունների տարածքում օտարերկրյա ռազմական ուժերը հայտնվում են կա՛մ օկուպացիայի արդյունքում, կա՛մ ստորագրման ժամանակահատվածի համար փոխադարձաբար ընդունելի միջպետական փաստաթղթերի հիման վրա։ Սակայն այս բավական պարզ բանաձեւը այնքան էլ հեշտ չի կիրառվում Հարավային Կովկասի (ՀԿ) տարածաշրջանում: Ռազմակայանների ներկայությունը, կամ դրանց դուրսբերման մասին որոշումը միայն այս կամ այն երկրի զինվորականների, զինտեխնիկայի եւ այլ ենթակառուցվածքների պարզ տեղափոխություն չէ, այլ անվտանգության համակարգերի փոփոխություն` այստեղից բխող մի շարք քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ նույնիսկ հոգեբանական հետեւանքներով ամբողջ տարածաշրջանի համար: Իրավական ի՞նչ հիմք ունի ռուսական ռազմակայանների ներկայությունը ՀԿ-ում: Ինչպե՞ս կանդրադառնա Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերումը ոչ միայն ռուս-վրացական փոխհարաբերությունների, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Որքա՞ն արագ ռուսական զորքերը կփոխարինվեն ՆԱՏՕ-ական ուժերով, եւ արդյո՞ք ռուսական զորքերի դուրսբերումը միանշանակ ազդարարելու է ՆԱՏՕ-ական ռազմակայանների տեղակայման մասին: Այս հիմնախնդիրները քննարկվել են «Կովկասի լրագրողների ցանցում» (www.caucasusյournalists.net) կայացած ինտերնետային կոնֆերանսի ընթացքում, որի նյութերը հատվածաբար ներկայացնում ենք ստորեւ: Կոնֆերանսին մասնակցում էին.

Հայաստանից`

Լաուրա Բաղդասարյանը, Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» կենտրոնի տնօրեն,

Ստեփան Գրիգորյանը, Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն,

Սերգեյ Մինասյանը, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության եւ ինտեգրման խնդիրների գիտահետազոտական կենտրոնի տնօրեն:

Վրաստանից`

Ալեքսանդր Ռուսեցկին, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ինստիտուտի փորձագետ,

Կոբա Լիկլիկաձեն, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից,

Իրակլի Մճեդլիշվիլին, Խաղաղության եւ միջազգային հարաբերությունների հետազոտությունների ինստիտուտ,

Ադրբեջանից`

Ալեքպեր Մամեդովը, պահեստի փոխգնդապետ

Քննարկման թեմաներ

Հարավային Կովկասում գտնվելու իրավունք

Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերման հետեւանքները

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ռազմակայանների ներկայության հեռանկարները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter