Ամբողջ աշխարհում 210 մլն հղիությունից 46 մլն-ն ավարտվում է հարկադրական վիժումով
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ամբողջ աշխարհում 210 մլն հղիությունից մոտ 46 մլն-ն ավարտվում է հարկադրական վիժումով, որի գրեթե կեսը համարվել է անապահով (այսինքն՝ կատարվել է ոչ որակյալ բժիշկների կողմից կամ ոչ հիգիենիկ պայմաններում, կամ երկու հանգամանքն էլ առկա է եղել): Սրա հետևանքով մեկ տարվա կտրվածքով արձանագրվել է մահվան միջինը 67.900 դեպք:
Վիժեցման դեղորայքային մեթոդները մայրական հիվանդության և մահացության նվազեցմանը նպաստող հզոր ներուժ են պարունակում հատկապես այն երկրներում, որտեղ սակավ են ռեսուրսները, սահմանափակ է առողջապահական ծառայությունների մատչելիությունը, և քիչ են հղիության վիրաբուժական ընդհատում իրականացնող փորձված մասնագետները:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազում կանայք նախընտրում են դեղորայքային վիժեցումը, քանի որ այն առավելագույն անվտանգ է, և վիժեցման գործողությունները վերահսկելի են կնոջ կողմից:
Անցանկալի հղիության դեղորայքային ընդհատումը այլընտրանք է հղիության գործիքային վիրահատական միջամտությանը և պետք է իրականացվի միայն կլինիկական պայմաններում մանկաբարձ-գինեկոլոգների քննությունից հետո և նրանց վերահսկողության ներքո:
Կանանց իրավունքների կենտրոնը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին Երևանի պետական համալսարանի հյուրերի տան հանդիպումների սրահում (Մաշտոցի փ., շ. 52) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ անցանկալի հղիության դեղորայքային ընդհատման նոր, անվտանգ և արդյունավետ մեթոդի քննարկման վերաբերյալ:
Ասուլիսին որպես խոսնակ կմասնակցեն Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Հարությունյանը, Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ Ռուզաննա Աբրահամյանը և Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել