Ոստիկանությունը բացահայտել է 22-ամյա Մարիի սպանությունը
Հունվարի 20-ին՝ ժամը 12.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում կնոջ դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր անձը չպարզված կնոջ այրված դիակ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ դիակի ինքնությունը պարզվել էր' Գյումրիի բնակիչ, 22-ամյա Մարի Դավթյան:
Հունվարի 21-ին ոստիկանության ծառայողները սպանությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Գյումրի քաղաքի 51-ամյա բնակիչ, նախկինում դատապարտված Գևորգ Թադևոսյանին:
Գևորգ Թադևոսյանը ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել