
Ովքե՞ր են ավելի շատ հետազոտվում ՄԻԱՎ-ի կասկածանքով
Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ամփոփ տեղեկատվության, 2011թ. հունվար-մարտին հանրապետությունում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտված ՀՀ քաղաքացիների թվաքանակը կազմել է 18326 մարդ, որից 13526-ը կանայք են:
Ըստ վիճակագրական ծառայության հրապարակած թվերի, հաշվետու ժամանակահատվածում մարդու իմունային անբավարարության վիրուսի նկատմամբ շճաբանական հետազոտությունների արդյունքներով մինչեւ 15 տարեկանների տարիքային խմբում Երեւանում հետազոտվել է 29 աղջիկ եւ 35 տղամարդ, այլ քաղաքներում 18 աղջիկ եւ 24 տղամարդ, իսկ գյուղերում համապատասխանաբար` 12 եւ 7 մարդ:
Ըստ տարիքային խմբերի, գերակշռող են հատկապես 20-29 տարեկանները, որոնց մեջ գերակշռողը կանայք են: Երեւանում` 3296 կին եւ 920 տղամարդ, այլ քաղաքներում համապատասխանաբար` 2770 եւ 271, իսկ գյուղերում` 2078 կին եւ 205 տղամարդ: Համեմատաբար քիչ է 60 եւ բարձր տարիքային խմբի մոտ, հանրապետության մասշտաբով` 155 կին եւ 319 տղամարդ:
Ինչ վերաբերում է ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտված օտարերկրացիներին, ապա 2011թ. հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում հետազոտվել է թմրամիջոցների ներարկային 1 տղամարդ գործածող: Հետազոտման արդյունքում 1 օտերերկրացու մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, որն առաջացել է թմրամիջոցների ներարկային գործածումից: Ընդհանուր առմամբ տարվա առաջին երեք ամիսներին հետազոտվել են 4 օտարերկրացի կին եւ 14 տղամարդ: Միայն 2 տղամարդու մոտ է հաստատվել ՄԻԱՎ վարակ:
Թե ինչպիսին էր իրավիճակը հանրապետությունում ուղիղ տասը տարի առաջ, կարդացեք
լրագրողական հետաքննություն. «Սպիդը դուրս եկավ «խոցելի խմբերից» հոդվածում:
Մեկնաբանել