HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլի 9-ի քրոնիկոն

Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով Ազատության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ կարողացան փոխել իրենց առաջնորդի ծրագիրն ու երեկոյան շարժվել Բաղրամյան 26: Կեսօրին, երբ մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդմնակալությունն էր նախագահության երկրորդ ժամկետի համար, Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները Հովհաննիսյանի գլխավորությամբ «Նոր Հայաստանի երդում» տվեցին՝ խոստանալով պայքարել անօրինականությունների դեմ: Բաղրամյան փողոցի մատույցներում ժողովրդին արդեն սպասում էին ոստիկանների խիտ շարքերը, որոնք մարդիկ չկարողացան ճեղքել: Միմյանց հրելով` ոստիկաններն ու երթի մասնակիցները պահեցին իրենց դիրքերը, երթի որոշ մասնակիցներ մահակների հարվածներ ստացան, ոստիկանները ծեծեցին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, տասնյակ մարդիկ բերման ենթարկվեցին: Միայն կեսգիշերին մոտ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ երթի մասնակիցներից մի մասի հետ գնաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու վերադարձավ, հնարավոր եղավ համաձյանության գալ ու Բաղրամյանով երթ կազմակերպել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter