HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Մի ուրվական է շրջում Հայաստանում` Պուտինի ուրվականը

Անդրանիկ Նիկողոսյան անունով մեկը ցանկանում է Հայաստանի ամբողջ տարածքում «Պուտին» ակումբներ բացել: Մեր երկրում քարոզվելու է այլ երկրի ապագա նախագահը: Եղբայր, քեզ ո՞վ է իրավունք տվել խոսել հայ ժողովրդի անունից: Ինչո՞ւ ես կարծում, որ հայ ժողովուրդը կարիք ունի Պուտինի ու պուտինիզմի: Գուցե Պուտինի ու պուտինիզմի կարիքն ունես դու ու մեկ էլ քեզ նման մի շարք մարդիկ: Դա ձեր իրավունքն է. Աստված ձեզ հետ:

Բայց դու ո՞վ ես, որ մի ամբողջ ժողովրդի վարկաբեկես: Որ նրան վերագրես հատկանիշներ, թե առանց դրսի պուտինների կամ որ նույնն է՝ շապուհների, պես-պես կայսրերի, սուլթանների, չի կարող ապրել: Այդ ժողովրդին վերագրես ստրուկի, սողացողի, քծնողի, պստիկ հոգու հատկանիշներ:

Պուտինը մեծ դեմք է. թող մնա այդպիսին: Պուտինը տաղանդավոր, չէ, տաղանդավորը քիչ է, հանճարե'ղ քաղաքական գործիչ է. ուրախ ենք, թող մնա այդպիսին: Պուտինը փրկիչ է. թող մնա այդպիսին: Բայց մնա ի'ր ժողովրդի համար, ռո'ւս ժողովրդի համար: Մենք մեր հերոսին մեր միջից կջոկենք-կգտնենք:

Մեկնաբանություններ (1)

Karen
«Հայացք» UM PATVERNES KATAREL ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter