Երևան քաղաքի երթուղային տաքսիների և ավտոբուսների ուղեվարձը քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ հուլիսի 20-ից թանկացել էր 50 տոկոսով: Երիտասարդ ակտիվիստները 6 օր շարունակ բոյկոտում էին որոշումն ու ակցիաներ կազմակերպում` կանգառներում մարդկանց կոչ անելով տրանսպորտի համար վճարել նախկին գինը, իսկ «Անվճար մեքենա» նախաձեռնության շրջանակներում մարդկանց տեղափոխում էին տարբեր երթուղիներով: Պայքարը գնալով հզորացավ, եւ այսօր` հուլիսի 25-ին, վերջապես դրական արդյունք ունեցավ. քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ իր որոշումը կկասեցվի. ուղեվարձը կմնա նախկինի պես 100 դրամ: Ձեռքբերումով ոգեւորված՝ իրենց ուրախությունը Երեւանի փողոցներում ու Ազատության հրապարակում նշող ակտիվիստներն այս հաթանակը սոցիալական բարեփոխումների համար սկսած պայքարի սկիզբն են համարում:
Մեկնաբանել