Հայաստանն ու Մալավին դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
Հունվարի 20-ին ՄԱԿ-ում Հայաստանի ու Մալավիի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Բրայան Բոուլերը ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:
Հայաստանն ու Մալավին, լինելով դեպի ծով ելք չունեցող երկրներ, երկուստեք պայմանավորվել են ակտիվացնել շփումները ՄԱԿ-ի շրջանակում քննարկվող, մասնավորապես կայուն զարգացմանը միտված հարցերի շուրջ:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում համատեղ հայտարարության ստորագրմանը հետևած զրույցի ընթացքում դեսպանները կարևորվել են համագործակցության խթանումը երկկողմ հետաքրքրություն ունեցող բնագավառներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել