HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Սեւ ամպեր ԱԷԿ-ի գլխին. կփակվի՞ Մեծամորի ատոմակայանը

Թերթի ունեցած տեղեկություններով, մայիսի 16-ին Հայաստան է ժամանելու ՄԱԳԱՏԵ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնաժողովի աշխատանքային խումբը, որը համակողմանի ուսումնասիրության է ենթարկելու Մեծամորի ատոմակայանը:

Թերթը հայտնում է, որ այս հանձնաժողովի մասին նույնիսկ մակերեսային տեղեկատվություն ունեցողների համար այս լուրը, մեղմ ասած, տագնապահարույց է: Խնդիրն այն է, որ այս հանձնաժողովը չափազանց խիստ կառույցի համբավ ունի եւ եթե որոշեց, որ որեւէ ատոմակայան պետք է դադարեցնի գործունեությունը, ապա դա վերջին ատյանի որոշում է համարվում եւ իրականացվում է առանց վերապահումների: Հենց այս հանձնաժողովի որոշման արդյունքում արդեն փակվել են երկու ատոմակայաններ. Լիտվայում (Իգնալիայի ԱԷԿ-ը) եւ Բուլղարիայում (Կոզլոդույի ԱԷԿ-ի երկու բլոկները):

ՀՀ էներգետիկայի նախարարությունում թերթի աղբյուրները հայտնել են, որ OSART- հանձնաժողովի ստուգումները ՀԱԷԿ-ի համար կարող են ճակատագրական լինել: Եվ խնդիրը այն չէ' ՀԱԷԿ-ում կա՞ն արդյոք տեխնիկական խնդիրներ: Եթե հանձնաժողովի աշխատանքային խումբը տեխնիկական խնդիրներ հայտնաբերի, ապա դա կլինի դատավճիռ ՀԱԷԿ-ի համար, եւ դրա շահագործումը միանշանակորեն կդադարեցվի: Բազմաթիվ ստուգումները ցույց են տվել, որ մեր ատոմակայանը տեխնիկական առումով, կարելի է ասել, անթերի է այնքան, որքան դա հնարավոր է: Եւ այս առումով մեր էներգետիկները մտավախություն կարծես չունեն: Սակայն, թերթի աղբյուրները նշում են, որ հանձնաժողովը ՀԱԷԿ-ի ապագայի մասին որոշում կայացնելիս կարող է առաջնորդվել ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական նկատառումներով:

Թերթը գրում է, որ իր աղբյուրները նշում են, որ կոնկրետ Բուլղարիայում եւ Լիտվայում ատոմակայանները փակվեցին ոչ թե տեխնիկական թերությունների պատճառներով, այլ զուտ քաղաքական: Միայն այդ ատոմակայանները փակելու դեպքում Բուլղարիան եւ Լիտվան կարող էին դառնալ ԵՄ անդամ:

Հոդվածի հեղինակը ապա նշում է, որ փակված բլոկները սովետական արտադրության էին, եւ դրանց հետագա շահագործման համար մեծ էր լինելու ռուսների դերը: Փակելով դրանք` այդ երկրները պարզապես «ազատվեցին» ռուսական ազդեցության այդ թելից: Հենց սա է պատճառը, որ ՀԱԷԿ-ի մոտալուտ ստուգումը OSART-ի կողմից մեր էներգետիկների շրջանում տագնապ է հարուցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter