HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբեկյանի և Գասպարյանի տնակներն ամբողջությամբ այրվել են

Հունվարի 21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 15-րդ փողոցի թիվ 3 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան բակում այրվում է ոչ բնակելի, փայտյա տնակ:

Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Ամբողջությամբ այրվել են Օ.Ղարաբեկյանին պատկանող տնակը (4×6մ), ներսում կուտակված 2 խմ վա­­ռե­լա­փայտ և 10 խմ թեփ:

Նույն օրն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում՝Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցին հարակից այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ ամբողջությամբ այրվել է Թ.Գասպարյանին պատկանող տնակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter