HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիներին չթողեցին նամակ հանձնելու համար մայթն անցնել

Տասնյակ քաղաքացիներ հավաքվել էին Ֆինանսների նախարարության դիմացի մայթում՝ համատեղությամբ աշխատող դասախոսների և գիտաշխատողների խնդրի լուծման պահանջով: Նրանք ցանկանում էին նամակ հանձնել նախարարությանը, սակայն ոստիկանությունը փակել էր դեպի այնտեղ տանող մայթը: Քաղաքացիներից ոմանք փորձում էին այլ ճանապարհներով մոտենալ նախարարության մայթ. ոստիկանները նրանց բռնում և տանում էին դիմացի մայթ, որտեղ ցուցարարները բանակցում էին ոստիկանության հետ մայթն անցնելու համար՝ փորձելով բացատրություն ստանալ իրենց դիմաց ճանապարհը փակելու վերաբերյալ: Ոստիկանության հետ բանակցություններն ի վերջո ապարդյուն անցան, և ցուցարարները չկարողացան նամակը հանձնելու համար խմբով անցնել Ֆինանսների նախարարության մայթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter