Երևանի կենտրոնական փողոցներով դեպի ոստիկանության շենք ընթացավ «Բողոքի երթ ընդդեմ պետական ահաբեկչության»: Երթի մասնակիցներն այդպիսով իրենց բողոքն էին արտահայտում վերջին մի քանի օրում իրար հաջորդած բռնությունների շարքի դեմ: Զոհերն ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ և այլ քաղաքացիներ են, ովքեր այս կամ այն առիթով քննադատական կամ վիրավորական խոսքեր էին հնչեցրել Սերժ Սարգսյանի հասցեին: Երբ երթը մոտեցավ ոստիկանության շենքին, քաղաքացիների առջև ճանապարհը փակեց ոստիկանական շղթան: Ահազանգով եկած ՄԻՊ-ի ներկայացուցիչները ոստիկանության հետ զրուցելուց հետո քաղաքացիներին ասեցին, որ ոստիկանությունը չի թողնում մայթն անցել, քանի որ հավաքված քաղաքացիներն ագրեսիվ են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել