Էրեբունու շուկայի տարածքում այսօր գիշերը տեղի ունեցած փլուզման հետևանքով մայթի երկայնքով տեղակայված կրպակները ավիրվել և լցվել են շինարարության համար փորված փոսը: Այդ տարածքում պետք է կառուցվի նոր «Երևան-Սիթի» սուպերմարկետ: Վիրավորներ և զոհեր չկան. կրպակներն աշխատում էին վարձակալության հիմքով, դրանք աշխատացնող քաղաքացիները տեղյակ էին հորատման աշխատանքների մասին և համաձայնության էին եկել մինչև հունվարի 1-ը լքել տարածքը: Վնասի փոխհատուցման մասին դեռ խոսակցություններ չկան, բողոքի մասին նույնպես:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել