HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Հայաստանը օրենքով գողերին չի հետաքրքրում. ո՞ւմ կձերբակալեն ոստիկանները

Թերթը անդրադարձ է կատարել վերջին այն տեղեկություններին, որ Հայաստանում տեղի է ունեցել օրենքով գողների «սխոդկա», որի ժամանակ, իբր, Դեդ Հասանի մտերիմը համարվող Նորադուզցի Ալիկ Բայանդուրյանը կարգվել է օրենքով գող: Թերթի տեղեկություններով, սակայն, օրենքով գողերի հավաք Հայաստանում տեղի չի ունեցել, քանի որ միայն այս տարի ոստիկանները տարբեր հոդվածներով ձերբակալել եւ բանտ են ուղարկել մի քանի օրենքով գողերի եւ հանցագործ աշխարհում հեղինակություն ունեցող անձնաց: Բացի դրանից` գողականներն իրենց մասնավոր զրույցներում նշում են, որ Հայաստանը իրենց համար վաղուց այլեւս հետաքրքիր չէ, եւ որ Հայաստան վերադառնում են միայն այն օրենքով գողները, ովքեր դրսում այլեւս հեղինակություն չունեն:

Թերթի տեղեկություններով, առաջիկայում Հայաստանի ոստիկանությունը ձերբակալելու է եւս երկու օրենքով գողերի, որոնցից մեկը «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանն է, ում Չեխիայի իրավապահները մեղադրանք էին առաջադրել սպանություն պատվիրելու համար, սակայն դատարանում մեղադրանքը չէր ապացուցվել, եւ դատական քաշքշուկներից ազատվելուց հետո «Զապը» վերադարձել է Հայաստան: Մյուս օրենքով գողը, որին եւս Հայաստանի ոստիկանները նախատեսում են ձերբակալել, դեռեւս Հայաստանում չէ:

Ի դեպ, Ոստիկանության քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններում ստեղծվել են հատուկ խմբեր: Նշված խումբը, օգտագործելով իր գործակալական ցանցը, իր տեսադաշտում է պահելու Հայաստան այցելող' հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող անձնաց եւ օրենքով գողերի տեղաշարժը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter