Հաստատվել են դպրոցական մի շարք առարկների չափորոշիչները և ծրագրերը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հաստատել է հանրակրթական մի շարք առարկաների չափորոշիչները և ծրագրերը, որոնց հիմնական նպատակը ծանրաբեռնված ուսումնական ծրագրերի բեռնաթափումն է:
Հաստատվել են հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ դասարանի «Հայրենագիտություն», 5-6-րդ դասարաների «Բնագիտություն», 6-9-րդ դասարանների «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», 7-9-րդ դասարանների «Քիմիա», «Ֆիզիկա», 6-8-րդ դասարաների «Աշխարհագրություն» և 9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» առարկաների չափորոշիչներն ու ծրագրերը, որոնք տեղադրված են edu.am և armedu.am կայքերում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել