HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Հայաստանում օձե՞ր կբուծեն, թե՞ ասֆալտի գործարան կկառուցվի

Թերթը տեղեկացնում է, որ Մասիսի տարածաշրջանի Դարակետ գյուղի մոտ արդեն մեկ ամսից ավելի է, նախապատրաստական աշխատանքներ են տարվում` մեծ շինարարություն սկսելու համար: Գյուղի բնակչությունը անհանգստացած է. նրանց ականջին հասել է, թե գյուղում ասֆալտի գործարան է կառուցվում, եւ համոզված են, որ դա կվնասի գյուղատնտեսությանը: Ոմանք էլ խոսում են, թե այդ տարածքում, որտեղ, ի դեպ, ավազի հանք է եղել, նախատեսվում է մեծ «ակվարիումներ» հիմնել եւ օձեր բուծել (օձի թույնն արժեքավոր դեղահումք է):

Բնակիչները խոսում են նաեւ, թե տարածքը գնել է ՀՀ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանը:

Երեկ, սակայն, Դարակերտի գյուղապետը թերթին փոխանցել է, որ այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում, որ տարածքը մի քանի ամիս առաջ գնել է Մհեր անունով «էրեւանցի մի տղա» եւ մտադիր է «բլոկի», այսինքն` քարի գործարան կառուցել: «Ես չգիտեմ, չեմ կարող ասել' այդ գնողը կապ ունի՞ Ձեր ասած մարդու հետ, թե՞ ոչ»,- թերթին ասել է գյուղապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter