HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցյալ շաբաթ Հայաստանում գրանցվել է 112 արտակարգ դեպք

Անցյալ շաբաթվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 112 արտակարգ դեպք, որի հետևանքով զոհվել է 9 մարդ, հիմնականում ճանապարհատրանսպորտային պատահարներից։ Այս մասին այսօր՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար անձնակազմի խորհրդակցության ժամանակ, զեկուցվել է նախարարԱրմեն Երիցյանին:

Նախարարը նշել է, որ վարչապետի որոշմամբ հաստատվել է Գիտատեխնիկական խորհրդի ստեղծումը, որի նպատակն է բնական և տեխնածին աղետների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նպաստելը, տվյալ բնագավառն արդիականացնելն ու գիտական նորարարություն ներմուծելը, նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշներ ձևավորելը, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետությունը բարձրացնելը։

ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանը զեկուցել է ԼՂՀ Փրկարար ծառայության 2011 թ. գործունեության ամփոփման արդյունքները։ ԼՂՀ Փրկարար ծառայության կատարած աշխատանքները հիմնականում գնահատվել են բարձր, հատկապես ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցության ոլորտում։ Արմեն Երիցյանը նշել է, որ այս տարի ևս շարունակվելու է սերտ համագործակցությունը Արցախի գործընկերների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter