HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իգոր Զարգարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Իգոր Զարգարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

Իգոր Զարգարյանը ծնվել է 1965 թ. Երևանում:

1981 թ. ավարտել է Երևանի Պուշկինի անվան դպրոցը: 1986 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը, ապա ուսումնառությունը շարունակել Ռուսաստանի նախագահին կից պետական ծառայության ռուսական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում:

1986-1988 թթ. աշխատել է «Էլեկտրոմաշ» գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, ապա Հատուկ նախագծային տեխնոլոգիական բյուրոյում՝ որպես ինժեներ-տեխնոլոգ: 1988-1993 թթ. աշխատել է Երևանի «Մարս» արտադրական միավորումում որպես արտադրամասի պետ, 1994-1996 թթ.՝ «Վետերան-ինվեստ» ֆոնդի կառավարչի տեղակալ:

1996-2011 թթ. աշխատել է «Յունիոն» բաժնետիրական ընկերությունում (1997 թ.-ից՝ «Սոյուզ» արտադրափորձարարական ֆիրմա ԲԲԸ)՝ նախ որպես գլխավոր տնօրենի տեղակալ, ապա որպես գլխավոր տնօրեն:

2011-2012 թթ. զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդականի պաշտոնը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter