Փրկարար ծառայությունը ստացել է 7 բեռնատար ամենագնաց և 6 շարժական էլեկտրակայան
Արտակարգ իրավիճակների նախարարության Պետական ռեզերվների գործակալությունը ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրինությանն է հանձնել տարիներ շարունակ ռեզերվում պահված թվով 7, բոլորովին նոր ավտոմեքենա՝ 5 հատ «Ուրալ» ու 2 հատ «Կամազ» մակնիշի բեռնատար ամենագնաց և 6 հատ շարժական էլեկտրակայան' 500, 400 և 30 կվտ հզորությամբ։
Նոր ամենագնաց մեքենաները հրշեջ-փրկարարներին հնարավորություն կտան հասնել դժվարամատչելի տարածքներ, ձնաբքերից և խցանումներից ավտոմեքենաներ դուրս բերել, անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների ժամանակ բարձրադիր վայրեր տեղափոխել հրդեհաշիջում իրականացնողներին։
Հիմնականում նման պատահարները տեղի են ունենում այն մարզերում, որտեղ ճանապարհներն անցնում են լեռնաշղթաներով և բարձրավանդակներով։ Հայաստանի բոլոր մարզերում կան ճանապարհահատվածներ, որոնք ձմեռային ամիսներին դառնում են համարյա անանցանելի: Դժվարամատչելի հատվածներում արձագանքման շատ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում ապահովել ավտոնոմ էներգամատակարարում:
Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այցելել է ՓԾ Հատուկ փրկարարական ջոկատ, որտեղ նրան ներկայացվել է Փրկարար ծառայությանը հանձնվող տեխնիկան։ Արմեն Երիցյանը նաև հանդիպել է ՓԾ Հատուկ փրկարարական ջոկատի անձնակազմին։ Նա նշել է, որ 2012 թ. միջոցներ են փնտրվելու ՀՓՋ-ի տեխնիկական ու ֆինանսական ապահովվածությունը բարելավելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել