Տիգրան Սարգսյանն այցելել է ՃՈ հաշվառման քննական բաժանմունք
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ստուգայց է կատարել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի N 2 հաշվառման քննական բաժանմունքում: Նա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին, մասնավորապես վարորդական իրավունքների ստացման, տրանսպորտային միջոցների հաշվառման ընթացակարգերին: Վարչապետին զեկուցվել է, որ բաժանմունքն օրական սպասարկում է 120-150 քաղաքացու:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Նուբարաշենում գտնվող ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման քննական նորակառույց բաժին, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2012 թ. ապրիլին: Այստեղ ևս կտրամադրվեն վարորդական իրավունքներ, կհաշվառվեն տրանսպորտային միջոցներ և այլն:
Բաժինը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով, ներդրվելու է ծրագրային տվյալների միասնական բազա: Կառավարության կայքի տեղեկացմամբ՝ այս ամենի արդյունքում քաղաքացիները կսպասարկվեն էլեկտրոնային եղանակով առավելագույնը 15-20 րոպեի ընթացքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել