HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանադրական դատարանը վաղը կքննի Արտակ Նազարյանի մոր դիմումը

Վաղը՝ ժամը 11:00-ին հրավիրված նիստում Սահմանադրական դատարանը Արտակ Նազարյանի մոր' Հասմիկ Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գրավոր ընթացակարգ ընդունած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի՝ «Նախաքննության ավարտման պահից» դրույթի եւ 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Արտակ Նազարյանի քուրը' Ծովինար Նազարյանը հայտնում է, որ եղբոր մահվան գործով նախաքննության ընթացքում նախաքննական մարմինը իրենց տրամադրել է միայն օրենքով նախատեսված եզակի նյութեր, հիմնականում՝ փորձաքննություններ անցկացնելու որոշումները եւ դրանց արդյունքները: Դրա հետեւանքով, տուժող կողմը զրկված է մնացել նախաքննությանը մասնակցությունից: Նյութերը մերժելիս նախաքննական մարմինը հղում էր անում 201-րդ հոդվածին՝ նախաքննության գաղտնիքին, մինչդեռ նյութերը տրամադրելը կարող է կատարվել նախաքննության գաղտնիության պահպանման պայմանով:

«Այս հարցով մեր կողմի բողոքը անցել է առաջին ատյանի, վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններով եւ մերժվել է: Սահմանադրական դատարանում վիճարկվող խնդիրը սկզբունքային է ոչ միայն Արտակ Նազարյանի գործի, այլեւ ընդհանրապես ցանկացած գործով վարվող նախաքննությունում տուժող կողմի մասնակցության համար»,-հայտնում է Ծ. Նազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter