127 կողմ, 86 դեմ. Ֆրանսիայի Սենատն ընդունեց օրինագիծը
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, երևանյան ժամանակով 18:00-ից մինչ այս պահը ընթանում էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի քննարկումը:
Հենց նոր հայտարարվեցին քվեարկության արդյունքները: 237 սենատորից կողմ է քվեարկել 127-ը, դեմ՝ 86-ը, ինչը նշանակում է, որ օրինագիծն ընդունվեց:
Օրինագիծն օրենքի ուժ կստանա նախագահ Նիկոլա Սարկոզիի ստորագրելուց հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել