HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». «Հայջրմուղկոյուղին» համատարած դատի է տվել ջրազուրկ բնակիչներին, անգամ մեռածներին

«Առավոտը» այսօր հոդված է տպագրել Աշոցքի տարածաշրջանի սահմանամերձ Սարագյուղի մասին, որը դատարկման վտանգի տակ է: Թերթի թղթակցին գյուղապետը հայտնել է, որ գյուղում ապրում է հազիվ հարյուր մարդ, որ արդեն երկու տարի է` գյուղում ոչ մի երեխա չի ծնվել:

Թերթը գրում է, որ հեռավոր գյուղում ապրելու պայմաններն ահավոր են. խմելու ջուրը վարակված է եւ առանց քլորացման: Գյուղապետը թերթին ասել է, որ ջրի հետ ճիճուներ են թափվում, նույնիսկ թունավորման դեպքեր են արձանագրվել, ու այսքանից հետո «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը վերջին մեկ տարվա ընթացքում բոլորին դատի է տվել ու մեծ գումարներ պոկել:

Գյուղապետին ապշեցրել է, որ ընկերությունը դատել է անգամ գյուղի հանգուցյալներին: «Ստիպված դատարանին մահվան թուղթ ենք ներկայացնում, որ էդ մարդիկ վաղուց գերեզմանոցում են, 1997 թվից չկան: Չգիտեմ` սա անգրագիտությո՞ն է, թե՞ փող փախցնելու ձեւ: Դատարանն էլ, առանց երկրորդ կողմի շահերը հաշվի առնելու, վճիռներ է կայացրել: Իսկ մենք գյուղովի նամակ ենք գրել «Հայջրմուղկոյուղու» ղեկավարությանը ու ասել, թե հրաժարվում ենք ձեր սպասարկումից, բայց էլի պրծում չկա, ոչ մի արձագանք»,- «Առավոտի» թղթակցին ասել է գյուղապետը:

Մեկնաբանություններ (2)

Գոհար Արշակյան
Անհասկանալի է, եթե մարդիկ ապրում են Սարիգյուղում ու օգտվում են ինքնահոս ջրից, ապա ինչու? պիտի վճարեն, ոչ մի ծառայություն, ներդրում չարած կազմակերպությանը...մենք պաշտպանում ենք սարիգյուղացիներին...Սա միայն Սարիգյուղի խնդիրը չէ, Կապսի բնակիչները այս առումով բողոքում էին դեռ 2000 թվին, հարկ է որ մեր երկիրը, կառավարությունն պատշաճ լուծում տա նման գյուղերի բնակիչների բողոքներին, մանավանդ որ սահմանամերձ գյուղի բնակիչն առաջին հերթին` սահմանապահ է...իսկ որ գյում 2 տարի ծնունդ չկա, արդեն ողբերգություն է...մեր երկրին լուրջ, ներքին բարեփոխումներ են պետք` մտածված ներքին քաղաքականություն...
Arkadi
Kataryal sut...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter