HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը ընդլայնում է իր բիզնեսը

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը որոշել է ընդլայնել իր բիզնեսը: Բանն այն է, որ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, իսկ Լեռնիկ Ալեքսանյանի` նախընտրական ցուցակում հայտնվելու հավանականությունը գնալով նվազում է:

Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Լեռնիկ Ալեքսանյանը իր հողամշակման և գյուղատնտեսական բիզնեսը որոշել է տեղափոխել այլ հարթություն: Արարատի մարզում իրեն պատկանող 3750 քմ հողատարածքում պատգամավորը մտադիր է հիմնել փայտավերամշակման արտադրամաս, իսկ փայտը էժան գնով գնելու է Թեղուտից, որտեղ այս պահին առկա են կտրված ծառերից ստացված փայտի հսկայական կուտակումներ: Նույն աղբյուրների ներկայացմամբ` Լեռնիկ Ալեքսանյանին իր այս ձեռնարկման հարցում ֆինանսական և վարչական աջակցություն է խոստացել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ավելին` վարչապետը խոստացել է էժան գնով տալ ոչ միայն արդեն հատված ծառերից ստացված փայտանյութը, այլև ՀՀԿ-ական պատգամավորին թույլատրել նոր ծառահատումներ Թեղուտի անտառում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter