Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում կար մեկհարկանի մի շինություն: Բացի իր պատմական ու մշակութային արժեքից, շատերի համար կարմիր տուֆից այդ շենքը Երևանի խորհրդանիշներից մեկն էր. իր համեստ գոյությամբ կենդանացնում էր քաղաքի այդ հատվածը: Շենքը քանդեցին: Էլ չկա: Դիմացի ծիրանենին էլ լավ օրի չէ` կտրտել են ճյուղերը: Եթե գարնանը ծաղկի էլ, միևնույն է, ինչ-որ բան կիսատ կլինի: Քաղաքի մասին երգերից մեկում լսում եմ` Երևանը քար ու շենք չէ, Երևանը մենք ենք... Բայց առանց որոշ քար ու շենքերի մենք էլ մենք չենք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել